«Մանչեսթեր Սիթին» աշխատանքից ազատել է բարմենին, որը Մանչեսթերի դերբիի ընթացքում երկրպագուներին սպասարկել է՝ հագնելով «Մանչեսթեր Յունայթեդի» 2018/19 մրցաշրջանի մուգ գույնի արտագնա մարզաշապիկ, այս մասին տեղեկացնում է The Telegraph-ը։
Սոցիալական ցանցերում տարածվել էր լուսանկար, որում երևում էր, թե ինչպես է բարմենը աշխատում «Էթիհադ» մարզադաշտի բարում՝ կրելով «Յունայթեդի» մարզաշապիկ։ «Սիթիի» երկրպագուներից մեկը բողոք էր ներկայացրել ակումբի աջակցության ծառայությանը՝ կցելով լուսանկարը։
Ակումբի պատասխանը եղել է հետևյալը. «Շնորհակալություն տեղեկացնելու համար։ Հաստատում ենք, որ նշված անձն այլևս չի զբաղեցնում այդ պաշտոնը»։



























































