«Մանչեսթեր Սիթի»-ի նորեկ Ջանլուիջի Դոնարուման մեկնաբանել է Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմ տեղափոխվելու մասին։
«Կարծում եմ՝ Գվարդիոլայի պատմությունն ինքնին խոսում է իր մասին։ Այն փաստը, որ նա ցանկանում էր ինձ տեսնել այստեղ, մեծ հպարտության առիթ է։ Զգացմունքներս աննկարագրելի են։ Նրա ղեկավարությամբ աշխատելը լավագույն բանն է, որ կարող է պատահել ֆուտբոլիստի հետ։ Անհամբեր սպասում եմ խաղադաշտ դուրս գալուն։ Վստահ եմ, որ նա մեծապես կօգնի ինձ, և մենք միասին կհասնենք մեծ հաջողությունների՝ ինչպես այս մրցաշրջանում, այնպես էլ առաջիկա տարիներին։
Սա նոր գլուխ է իմ կյանքում և կարիերայում։ Միշտ երազել եմ խաղալ ԱՊԼ-ում, քանի որ սա աշխարհի լավագույն լիգան է։ Ֆուտբոլիստի համար Պրեմիեր լիգա տեղափոխվելը կարիերայի գագաթնակետն է, և ես անչափ ուրախ եմ այստեղ լինելու համար։ Հուսով եմ՝ կկարողանամ արդարացնել այս վստահությունը», — Դոնարումայի խոսքն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
























































