«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը ապաքինվել է և պատրաստ է մասնակցել Թուրքիայի դեմ առաջիկա խաղին։
18-ամյա ֆուտբոլիստը մեջքի շրջանում անհարմարություն էր զգացել, այդ պատճառով էլ փոխարինվել էր Բուլղարիայի դեմ խաղի 79-րդ րոպեին, որը տեղի էր ունեցել հինգշաբթի՝ սեպտեմբերի 4-ին։
Պարզվել է, որ խնդիրը լուրջ չէ, ըստ Barca Universal-ի, Յամալը կկարողանա խաղադաշտ դուրս գալ Թուրքիայի դեմ խաղում, որը կկայանա կիրակի՝ սեպտեմբերի 7-ին։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22:45-ին։
Բուլղարիայի հավաքականի հետ խաղում «Կարմիր ֆուրիան» 3:0 հաշվով հաղթանակ տարավ։ Լամին Յամալը կատարեց գոլային փոխանցում։


























































