7.08.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Լիդսն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել

    Հայտնի է՝ ով է կարևոր դեր ունեցել Դիոմանդեի տրանսֆերի հարցում

    Աղբյուր․ Բարսելոնան որոշում է կայացրել Ալվարեսի վերաբերյալ

    Ռոմերոն համաձայնության է հասել նոր ակումբի հետ

    Պաշտոնական․ Կոմոն նորեկ ունի

    Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը

    Ինչու է Ռոդրիի տրանսֆերը Ռեալ խափանվել․ նոր մանրամասներ

    Պաշտոնական․ Վինիսիուսը նոր պայմանագիր է կնքել Ռեալի հետ

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

      📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

      🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Բալեյանը հաղթեց վրացի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

        Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Պապիկյանը տպավորիչ հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ

        🎥 Ուրախ եմ, որ կարողացել եմ ուրախացնել մեր ազգին․ Ջանես Նազարյան

        Մեզ շատ ջերմ են ընդունել. ի՞նչ է ասել հայ չեմպիոն Ջանես Նազարյանը ադրբեջանական լրատվամիջոցին

        71kg GR - Janes Nazaryan (ARM)

        🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը Բաքվում հռչակվեց աշխարհի չեմպիոն

        🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ․ Գևորգ Հարությունյանը` բրոնզե մեդալակիր

        🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը եզրափակիչում է, Արարատ Ավետիսյանը դարձավ բրոնզե մեդալակիր

        Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը ջախջախիչ հաղթանակներով դուրս եկավ կիսաեզրափակիչ. այլ արդյունքներ

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

          Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

          Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

          Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

          Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Լիդսն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել

            Հայտնի է՝ ով է կարևոր դեր ունեցել Դիոմանդեի տրանսֆերի հարցում

            Աղբյուր․ Բարսելոնան որոշում է կայացրել Ալվարեսի վերաբերյալ

            Ռոմերոն համաձայնության է հասել նոր ակումբի հետ

            Պաշտոնական․ Կոմոն նորեկ ունի

            Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը

            Ինչու է Ռոդրիի տրանսֆերը Ռեալ խափանվել․ նոր մանրամասներ

            Պաշտոնական․ Վինիսիուսը նոր պայմանագիր է կնքել Ռեալի հետ

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

              📷 Յան Օբլակն ամուսնանում է հայտնի թենիսիստուհու հետ

              🎥 Առաջին ITF մրցաշարը Արարատ ակումբում. ավարտվեց Հրաչյա Իսրայելյանի հուշամրցաշարը

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Բալեյանը հաղթեց վրացի ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

                Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Պապիկյանը տպավորիչ հաղթանակ տարավ ադրբեջանցու նկատմամբ

                🎥 Ուրախ եմ, որ կարողացել եմ ուրախացնել մեր ազգին․ Ջանես Նազարյան

                Մեզ շատ ջերմ են ընդունել. ի՞նչ է ասել հայ չեմպիոն Ջանես Նազարյանը ադրբեջանական լրատվամիջոցին

                71kg GR - Janes Nazaryan (ARM)

                🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը Բաքվում հռչակվեց աշխարհի չեմպիոն

                🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ․ Գևորգ Հարությունյանը` բրոնզե մեդալակիր

                🎥 Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը եզրափակիչում է, Արարատ Ավետիսյանը դարձավ բրոնզե մեդալակիր

                Ըմբշամարտի Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը ջախջախիչ հաղթանակներով դուրս եկավ կիսաեզրափակիչ. այլ արդյունքներ

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Հայտնի են տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականի մրցակիցները ԱԱ-ի IV A դիվիզիոնում

                  Միլիոնների կռիվ. Ովքե՞ր են 2026 թվականի ամենահարուստ մարզիկներն ըստ Forbes-ի

                  Հայ սամբիստների տպավորիչ օրը ԵԱ-ում. մեր երիտասարդները նվաճել են 7 մեդալ՝ այդ թվում 2 ոսկե

                  Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը

                  Սպորտային մարմնամարզության ԱԳ․ Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ՖՈՒՏԲՈԼ Ազգային հավաքական

                  Տիտղոսներն ինձ մոտիվացնում են. Գրիգոր Մելիքսեթյան

                  Ազգային հավաքական, Բարձրագույն խումբ, ՖՈՒՏԲՈԼ
                  22.10.23 / 13:41
                  0

                  Armsport.am-ը զրուցել է դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի հետ։ Փորձառու դարպասապահը կիսվել է իր փորձով և ակնկալիքներով։ 

                  – Գրիգոր, քո անունը ոսկե տառերով է գրված հայկական ֆուտբոլի պատմության մեջ։ Դուք ձեր կարիերան սկսել եք «Փյունիկում»։ Ի՞նչ է տվել ձեզ «Փյունիկը»։

                  – «Փյունիկն» իմ երկրորդ տունն է։ Ես հայտնվեցի «Փյունիկում», երբ դեռ շատ երիտասարդ էի։ Ակումբն ինձ տվել է ամեն ինչ՝ առաջադիմելու, կրթվելու, զարգանալու հնարավորություն։ «Փյունիկում» ես դարձա ավելի կարգապահ, պրոֆեսիոնալ և մոտիվացված։

                  – «Փյունիկում» գլխավոր թիմում դուք սկսեցիք խաղաժամանակ ստանալ բավականին երիտասարդ տարիքում։ Ինչպե՞ս ստացվեց երիտասարդական ֆուտբոլից պրոֆեսիոնալ ֆուտբոլի անցման ադապտացիան։

                  – Շնորհիվ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի և թիմի փորձառու խաղացողների՝ ինձ մոտ ադապտացիան շատ հեշտ անցավ։ Մշտապես զգացել եմ մարզիչների վստահությունն ու աջակցությունը, ինչը իմ մոտ ավելի էր բարձրացնում մոտիվացիան և պատասխանատվությունը։

                  – Հատկապես 2008/2009թթ. մրցաշրջանը ֆանտաստիկ հաջողված էր ձեզ համար։ «Փյունիկի» հետ դուք նախ նվաճեցիք Հայաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնի կոչումը, դարձաք Հայաստանի գավաթակիր, նվաճեցիք Սուպերգավաթը, իսկ դուք ձեր անհավանական խաղով ճանաչվեցիք մրցաշրջանի լավագույն դարպասապահ։ Ի՞նչ էր այս ամենը նշանակում ձեր համար։

                  – Մեկ մրցաշրջանում ներքին մրցաշարերում նվաճել բոլոր հնարավոր և անհնարին մրցանակները ուղղակի բացառիկ երջանկություն է։ Դա առավելագույնն է ցանկացած ֆուտբոլիստի համար։ Իսկ իմ անհատական մրցանակը գնահատականն էր իմ կատարած ամենօրյա, դաժանակիր աշխատանքի, ինչի համար շնորհակալ եմ նման գնահատականի արժանանալու համար։ Տիտղոսներն իսկապես մոտիվացնում են և ստիպում ավելի շատ աշխատել։

                  – Կխնդրեի կիսվել 2008թ. Սուպերգավաթի խաղից, երբ «Փյունիկի» հիմնական կազմից խաղին հայտավորված էիք ընդամենը մի քանի խաղացողներով։ Այդ խաղում ձեր հուսալի գործողությունները և սեյվերը որոշիչ նշանակություն ունեցան խաղի արդյունքի վրա։

                  – Այդ խաղը շատ առանձնահատուկ է ինձ համար։ Այդ տիտղոսային խաղին «Փյունիկը» որոշել էր հնարավորություն տալ ակումբի երիտասարդ ֆուտբոլիստներին։ Ինձ պատիվ էր ընձեռնվել՝ որպես թիմի ավագ առաջնորդելու երիտասարդներին անչափ կարևոր դիմակայությունում։ Տղաներից շատերի համար այդ խաղը առաջինն էր նման մակարդակում։ Կարծես թե տրամաբանական էր ակնկալել մրցակցի հաղթանակը, սակայն խաղադաշտում տեղի ունեցավ իսկական ֆուտբոլային դաս։ Մեր հաղթանակը ևս մեկ անգամ ապացույցն էր այն բանի, որ եթե կա բավարար ձգտում, մոտիվացիա և հավատ սեփական ուժերին, դու կարող ես անել անգամ անհնարինը։ Այդ տիտղոսի նվաճմամբ էլ առավել բարձրացավ թիմի հաղթական ոգին և նպաստեց հետագա հաղթանակներին։ Իմ հուսալի խաղի մասին կասեմ հետևյալը՝ դա իմ յուրօրինակ շնորհակալությունն էր ակումբին։ Նրանք վստահեցին ինձ, երբ ես երիտասարդ էի։ Այդ խաղում ես պարտավոր էի իմ խաղով վստահություն ներշնչել երիտասարդներին։

                  – Դուք այն եզակի դարպասապահներից եք, ով բավականին վաղ տարիքում արժանացավ Հայաստանի ազգային հավաքականի մարզիչների ուշադրությանը և հրավիրվեց ազգային հավաքական։ Ի՞նչ է նշանակում ձեզ համար հավաքականում խաղալը։

                  – Լինել Հայաստանի ազգային հավաքականի անդամ, հագնել Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը և ներկայացնել սեփական երկիրդ միջազգային մրցասպարեզներում ուղղակի բացառիկ արժեք է։ Կարծում եմ՝ ցանկացած ֆուտբոլիստի համար ամենաուժեղ մոտիվացիան է խաղալ երկրի գլխավոր հավաքականում։ Շնորհակալ եմ ինձ հետ աշխատած բոլոր մարզիչներից, որոնք ինձ օգնել են հասնել նման խաղամակարդակի, որ կարողանամ խաղալ ազգային թիմիս համար։

                  – Դուք երկար տարիներ խաղացել եք «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի կազմում և համարվում եք ակումբի պատմության ամենաշատ խաղեր անցկացրած դարպասապահը։ Ի՞նչպիսի փորձ էր ձեզ համար Կապանում անցկացրած ժամանակահատվածը։

                  – Ցանկացած ակումբի կազմում խաղալը ինձ տվել է յուրօրինակ փորձ, նոր միջավայր, նոր նպատակներ։ Հիշարժան են «Գանձասարի» կազմում անցկացրած ամեն մի օրն ու խաղը։ Հատկապես հիշարժան է ակումբի հետ 2017թ.-ին Հայաստանի գավաթի նվաճումը, որն առաջին գավաթն էր «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի համար։ Այն փաստը, որ մինչ օրս համարվում եմ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի պատմության մեջ բոլորից շատ հանդիպումների մասնակցած դարպասապահը, հպարտության զգացողություն է առաջացնում ինձ մոտ։ Դա խոսում է իմ հանդեպ ակումբի մարզիչների ունեցած վստահության մասին, որի համար շնորհակալ եմ բոլորին։

                  – Եվ վերջում, որպես հաջողակ և փորձառու դարպասապահ՝ ինչ խորհուրդ կտաք պատանի և երիտասարդ դարպասապահներին։

                  – Երիտասարդներին խորհուրդ կտամ՝ անկախ իրենց մասնագիտությունից, աշխատանքի ոլորտից, ամեն ինչին, ինչով նրանք զբաղվում են, մոտենան սիրով և հավատով։ Ցանկացած հանդիպող դժվարության մոտենան բացառիկ հավատով իրենց ուժերի նկատմամբ և սիրով հաղթահարեն դրանք։ Համադրելով այս ամենն ամենօրյա աշխատանքի և կարգապահության հետ՝ նրանք կարող են հասնել իրենց նպատակներին:

                  Նարե Հովհաննիսյան

                  Թեգեր: Գրիգոր ՄելիքսեթյանՀայաստանի Հավաքական
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Աղբյուր․ Կովալենկոն փոխել է կարծիքը Հայաստանի հավաքականում հանդես գալու վերաբերյալ

                  06.08.26

                  Պաշտոնական․ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նոր ակումբ ունի

                  28.07.26

                  🎥 Ռանոսն առաջին գոլն է խփել Տեներիֆեի կազմում

                  27.07.26

                  Պաշտոնական. Հայաստանի հավաքականի հարձակվողը կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն Անգլիայում

                  07.07.26

                  ԼՐԱՀՈՍ

                  Լիդսն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է ձևակերպել

                  00:30 / 07.08.26

                  Հայտնի է՝ ով է կարևոր դեր ունեցել Դիոմանդեի տրանսֆերի հարցում

                  00:08 / 07.08.26

                  Աղբյուր․ Բարսելոնան որոշում է կայացրել Ալվարեսի վերաբերյալ

                  23:41 / 06.08.26

                  Ռոմերոն համաձայնության է հասել նոր ակումբի հետ

                  23:08 / 06.08.26

                  Պաշտոնական․ Կոմոն նորեկ ունի

                  23:00 / 06.08.26

                  Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը

                  22:44 / 06.08.26

                  Ինչու է Ռոդրիի տրանսֆերը Ռեալ խափանվել․ նոր մանրամասներ

                  22:22 / 06.08.26

                  Պաշտոնական․ Վինիսիուսը նոր պայմանագիր է կնքել Ռեալի հետ

                  22:08 / 06.08.26

                  🎥ԿԼ․ Երկու կարմիր քարտ, չորս գոլ․․․ Նոան ոչ-ոքի ավարտեց Սյոնի հետ հանդիպումը

                  21:55 / 06.08.26

                  Պաշտոնական․ ՊՍԺ-ն նորեկ ունի

                  21:18 / 06.08.26

                  Սա մանկության երազանքի իրականացում է․ Դիոմանդե

                  21:07 / 06.08.26

                  Այլընտրանք N1. Ռեալը Ռոդրիի փոխարեն մեկ այլ ֆուտբոլիստ է դիտարկում

                  20:41 / 06.08.26

                  Աղբյուր․ Կովալենկոն փոխել է կարծիքը Հայաստանի հավաքականում հանդես գալու վերաբերյալ

                  20:15 / 06.08.26

                  Ռոդրին համաձայնել է տեղափոխվել այլ գրանդ ակումբ

                  20:08 / 06.08.26

                  Փոփոխություն Նոայի մեկնարակային կազմում

                  19:55 / 06.08.26

                  ԿԼ․ Նոա – Սյոն. մեկնարկային կազմեր

                  19:00 / 06.08.26

                  Պաշտոնական․ Ռեալը հայտարարեց Յան Դիոմանդեի տրանսֆերի մասին

                  18:16 / 06.08.26

                  UFC 331 մրցաշարում Ծառուկյան-Օլիվեյրա մենամարտի չեղարկման պատճառը բացահայտվել է

                  17:15 / 06.08.26

                  Ռոմանոն նոր տեղեկություններ է հայտնել Վինիսիուսի ապագայի վերաբերյալ

                  16:11 / 06.08.26

                  Diario Sport. Ֆերան Տորեսը վերջնական պատասխան է տվել ՊՍԺ-ին

                  15:14 / 06.08.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  🏆 ԻՍՊԱՆԻԱՆ՝ ԱԱ-2026-ի ՉԵՄՊԻՈՆ

                  02:02 / 20,07,26

                  Կարդալ ավելին

                  Ավելին քան պարզապես ֆուտբոլ. ինչու է Արգենտինայի այս հավաքականն արդեն հաղթել ԱԱ-2026-ում

                  16:16 / 19,07,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  📷 Ավանդույթներ և նորարարություն․ ինչպիսի՞ տեսք կունենան եվրոպական գրանդերը 2026/27թթ․ մրցաշրջանում

                  18:15 / 29.07.26

                  Կարդալ ավելին

                  🎥 59-ամյա Միուրան գոլ է խփել պաշտոնական խաղում

                  21:45 / 26.07.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.