Fastex Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի առաջին հանդիպումը ավարտվեց «Ուրարտուի» հաղթանակով՝ մրցակցի հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասնելով «Վանի» նկատմամբ։
Ռոբերտ Արզումանյանի սաները գոլերը խփեցին առաջին և երկրորդ խաղակեսերում. 14-րդ րոպեին աչքի ընկավ Էդիկ Վարդանյանը, իսկ 80-րդ րոպեին հաշիվը կրկնապատկեց Էրիկ Փիլոյանը։
Այս հաղթանակից հետո «Ուրարտուն» վաստակեց 7 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը, մինչդեռ «Վանը» 4 միավորով այժմ երրորդ հորիզոնականում է։
Տեսանյութը` ԱՅՍՏԵՂ




























































