«Մանչեսթեր Սիթին» որոշել է, թե ով կկրի 10 համարի մարզաշապիկը 2025/26 մրցաշրջանում: Պատվավոր համարը թափուր էր մնացել Ջեք Գրիլիշի՝ «Էվերթոն» վարձավճարով տեղափոխվելուց հետո:
«Քաղաքայինների» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ռայան Չերկին կլինի մանչեսթերյան գրանդի նոր 10 համարը գալիք մրցաշրջանում:21-ամյա ֆրանսիացին «Սիթիին» միացել է հունիսին «Լիոնից» 36,5 միլիոն եվրոյի դիմաց:

Նորեկն անցկացրել է 4 խաղ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի կազմում՝ ՖԻՖԱ աշխարհի ակումբային առաջնությունում, խփելով մեկ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում:
Շաբաթ՝ օգոստոսի 16-ին «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին խաղում կհյուրընկալվի «Վուլվերհեմփթոնին»: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին:


























































