Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը գոլի հեղինակ է դարձել անգլիական Բրենտֆորդի դեմ ընկերական խաղում (2:2):
Հայ հարձակվողը խաղը մեկնարկել է գերմանական ակումբի մեկնարկային կազմում, 30-րդ րոպեին բացել է հաշիվը և փոխարինվել 70-րդ րոպեին։




























































