Հայաստանի ազգային հավաքականի երկարամյա պաշտպան ու ավագ Վարազդատ Հարոյանն ավարտում է կարիերան ազգային թիմում:
Ֆուտբոլիստն այս մասին հայտնել է «Արմենպրեսի» հետ զրույցում:
«Զգացի, որ արդեն ժամանակն է: Ես հավաքականում անցկացրել եմ 92 հանդիպում ու հավաքականն էլ ինձ շատ բան է տվել կարիերայում: Ես էլ իմ կարիերայի 15 տարին անմնացորդ նվիրել եմ հավաքականին: Միշտ խաղացել եմ նվիրված ու միշտ պատրաստ եմ ներկայացել: Մեր նորանշանակ մարզչից հետո հասկացա, որ գնալու ժամանակն է: Քանի որ իրոք փորձել եմ այդ մարդու հետ աշխատել ու չի ստացվել: Մենք տարբեր աշխարհների մարդիկ ենք»,- ասել է Հարոյանը:
Վարազդատ Հարոյանը Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմում իր նորամուտը տոնել է 2011 թվականին: Ընտրանու կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 92 հանդիպում ու խփել է 4 գոլ: Նա երկար տարիներ Հայաստանի ազգային թիմի ավագ էր:



























































