Վերջին շրջանում լուրեր են տարածվում, որ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Վան’տ Սխիպը պատրաստվում է լքել իր պաշտոնը, և նրան փոխարինելու է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
Այսօր՝ օգոստոսի 4-ին, «Ալաշկերտի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակից հետո մարզիչը մեկնաբանել է այդ խոսակցությունները։
«Ինձ հետ ոչ ոք չի խոսել Հայաստանի ազգային հավաքականի հետ կապված։ Ես հետևում եմ և տեղյակ եմ, բայց քանի որ կոնկրետ առաջարկ չկա, չեմ կարող հստակ բան ասել։ Կարող եմ նշել, որ եթե կոնկրետ առաջարկ լինի, ես դեմ չեմ լինի, քանի որ հայ եմ, հայրենասեր, և խոսքը վերաբերում է ազգային հավաքականին»,- նշել է մասնագետը։


























































