«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է իր և իր գործընկերների նկատմամբ քննադատությունների մասին։
«Անցած մրցաշրջանում ես եղել եմ յուրաքանչյուր արտագնա խաղում, որտեղ ամբոխը բղավում էր՝ «Առավոտյան քեզ կհեռացնեն»։ Չկա մեկ այլ մասնագիտություն, որտեղ 60 հազար մարդ կպահանջի քո հեռացումը։
Բայց մեր մասնագիտությունն այնքան բարձր վարձատրվող է, որ մենք կարող ենք համակերպվել դրա հետ։ Չե՞ս ուզում՝ փնտրիր մեկ այլ աշխատանք», – Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է Reddit-ը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» զբաղեցրել է երրորդ տեղը։ Խոսեպ Գվարդիոլայի թիմը հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Չեմպիոնների լիգայում։



























































