Խոսեպ Գվարդիոլայի սոցիալական ցանցերում հայտնվել է նոր հրապարակում: «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը զարմացրել է երկրպագուներին իր նոր կերպարով՝ խիտ բեղերով և ավելի կոկիկ սափրված մորուքով:
Թեև Գվարդիոլայի համար որոշակի անխնամ տեսքը սովորական է, այս անգամ նրա խիտ բեղերը առանձնահատուկ ուշադրություն են գրավել:
Խոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականի ամառից: Նրա գործող պայմանագիրը Պրեմիեր լիգայի ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսը:
Հաջորդ մրցաշրջանի առաջին պաշտոնական հանդիպումը «Մանչեսթեր Սիթին» կանցկացնի օգոստոսի 16-ին՝ արտագնա խաղում մրցելով «Վուլվերհեմփթոնի» հետ: Նախորդ մրցաշրջանում «քաղաքայինները» Պրեմիեր լիգայում զբաղեցրել էին երրորդ տեղը:


























































