Լոնդոնի «Արսենալը» պաշտոնապես հայտարարել է շվեդ հարձակվող Վիկտոր Գյոկերեշի տրանսֆերի մասին։
Լոնդոնյան ակումբը Լիսաբոնի «Սպորտինգին» վճարել է 63.5 միլիոն եվրո, ինչպես նաև մինչև 10 միլիոն եվրո բոնուսների տեսքով։ Կողմերի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է 5 տարով՝ մինչև 2030 թվականը։
2024/25 մրցաշրջանում Գյոկերեշը «Սպորտինգի» կազմում անցկացրած 52 խաղում խփել է 54 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։ «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում նա զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին։



























































