Կանանց ԵՎՐՈ-2025-ի կիսաեզրափակիչ առաջին խաղում Իտալիայի և Անգլիայի հավաքականները հիմնական ժամանակն ավարտեցին ոչ-ոքի (1:1):
«Սկուադրա աձուրայի» կազմում 33-րդ րոպեին հաշիվը բացեց Թուրինի «Յուվենտուսի» կանանց թիմի եզրային հարձակվող Բարբառա Բոնանսեան։ Անգլիացիները պատասխան գոլը խփեցին հիմնական ժամանակին ավելացված 6-րդ րոպեին․ աչքի ընկավ Լոնդոնի «Արսենալի» կանանց թիմի հարձակվող Միշել Ագմեյանգը։
Լրացուցիչ ժամանակի 119-րդ րոպեին «Մանչեսթեր Սիթիի» կանանց թիմի հարձակվող Քլոե Քելին չիրացված 11 մետրանոցից հետո անդրադարձած գնդակը ուղարկեց իտալացիների դարպասը՝ հաղթանակ պարգևելով «Երեք Առյուծներին» (2։1)։
Այսպիսով, Անգլիայի կանանց հավաքականը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Գերմանիա – Իսպանիա զույգի հաղթողի հետ։
Հանդիպման գոլերը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։


























































