«Միլանը» հայտարարել է խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ պայմանագիր ստորագրելու մասին՝ մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, ընդ որում՝ պայմանագիրը կարող է երկարաձգվել ևս մեկ տարով՝ մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։
1985 թվականի սեպտեմբերի 9-ին Զադարում ծնված Մոդրիչը պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 16 տարեկանում՝ Դինամո «Զագրեբի» ակադեմիայում։ Նա վարձավճարով խաղացել է Զրինյսկի «Մոստարում» և «Ինտեր Զապրեշիչում», այնուհետև վերադարձել «Դինամո», որտեղ 128 խաղում խփել է 32 գոլ՝ նվաճելով երեք լիգայի տիտղոս, երկու Խորվաթական գավաթ և մեկ Սուպերգավաթ։
2008-ին նա տեղափոխվել է «Տոտենհեմ», որտեղ 159 խաղում խփել է 17 գոլ։ 2012-ին Մոդրիչը միացել է «Ռեալ Մադրիդին», որտեղ 597 խաղում խփել է 43 գոլ՝ նվաճելով 6 Չեմպիոնների լիգա, 5 Աշխարհի ակումբային առաջնություն, 1 Միջմայրցամաքային գավաթ, 5 Եվրոպայի սուպերգավաթ, 4 Լա Լիգա, 2 Իսպանիայի գավաթ և 5 Իսպանիայի սուպերգավաթ։
2018-ին նա արժանացել է «Ոսկե գնդակին»։ Խորվաթիայի հավաքականի ավագը 188 հանդիպում է անցկացրել ազգային թիմում՝ խփելով 28 գոլ։ «Միլանում» Մոդրիչը կկրի 14 համարի մարզաշապիկը։
























































