Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն կարևոր որոշում է ընդունել ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակիչում ՊՍԺ-ից կրած պարտությունից (0:4) հետո։ Այս մասին հայտնում է Cadena Ser-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ խաղից հետո Ալոնսոն համոզվել է, որ մադրիդյան գրանդը պետք է այս ամռանը ձեռք բերի ևս երկու ֆուտբոլիստ։
Իսպանացի մասնագետի կարծիքով, առաջին անհրաժեշտությունը բարձրակարգ կենտրոնական պաշտպանն է՝ Ռաուլ Ասենսիոյի և Անտոնիո Ռուդիգերի ոչ համոզիչ խաղի ֆոնին։
Երկրորդ՝ Ալոնսոն ցանկանում է թիմում տեսնել այնպիսի կիսապաշտպան, որը կկարողանա վերահսկել խաղը դաշտի կենտրոնում և կազմակերպել թիմի գրոհները։
























































