Ռուսաստանի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում երկրի գործող չեմպիոն «Կրասնոդարը» նվազագույն հաշվով պարտություն կրեց Մոսկվայի ԲԿՄԱ-ից (0:1)։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 48-րդ րոպեին հեղինակեց բանակայինների կենտրոնական պաշտպան Իգոր Դիվեևը։ «Կրասնոդարը» հանդիպումն ավարտեց տասը խաղացողով․ հիմնական ժամանակի վերջին րոպեին թիմի նիգերիացի հարձակվող Մոսես Կոբնան ստացել է երկրորդ դեղին քարտը և հեռացվել խաղադաշտից։
Հայաստանի ազգային հավաքակնի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը անցկացրեց ամբողջական հանդիպում «ցուլերի» կազմում։


























































