Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Դին Հոյսենը դիմել է երկրպագուներին՝ ներողություն խնդրելով Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում (3:2) ստացած կարմիր քարտի համար։ Իսպանացի ֆուտբոլիստը հեռացվել է խաղի 90+6-րդ րոպեին։
«Այսօր ամբողջ թիմը հիանալի խաղ ցուցադրեց։ Ներողություն եմ խնդրում հեռացման համար և այն բանի համար, որ չեմ կարող օգնել թիմին հաջորդ խաղում։ Առաջ, Մադրիդ», – գրել է Հոյսենը սոցիալական ցանցում։
Հեռացման պատճառով պաշտպանը կլինի որակազրկված և չի կարող մասնակցել ՊՍԺ-ի դեմ կիսաեզրափակչին, որը տեղի կունենա հուլիսի 9-ին։