«Կրասնոդարի» սկաուտական բաժնի ղեկավար Մաքսիմ Բուզնիկինը «РБ Спорт»-ի հետ զրույցում մեկնաբանել է ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագան։
«Որտե՞ղ կցանկանայի տեսնել Սպերցյանին հաջորդ մրցաշրջանում։ Եթե Էդուարդը մնա Ռուսաստանում, ապա միայն «Կրասնոդարում»։ Եվրոպա տեղափոխվելու դեպքում նա պետք է ընտրի այնպիսի ակումբ, որտեղ կարող է զգալիորեն բարձրացնել իր խաղային մակարդակը։ Չէի ցանկանա, որ նա հայտնվեր Հունաստանում կամ Շվեյցարիայում, ինչպես եղավ Չալովի և Միրանչուկի դեպքում։ Իդեալական տարբերակը կլինի Եվրոպայի թոփ առաջնություններից մեկը։
Զախարյանի օրի՞նակը։ Ամեն ինչ անհատական է։ Կա նաև Գոլովինի հաջողված օրինակը։ Արսենը Իսպանիա էր տեղափոխվել երիտասարդ տարիքում՝ առանց մեծ փորձի, մինչդեռ Էդուարդն արդեն հասուն և կայացած ֆուտբոլիստ է», — նշել է Բուզնիկինը։
Հիշեցնենք, որ 2024/2025 մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի չեմպիոն է դարձել «Կրասնոդարի» կազմում։ Լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանով հետաքրքրված են մի շարք եվրոպական ակումբներ, սակայն ներկա պահին Սպերցյանը շարունակում է հանդես գալ «Կրասնոդարում»։ Նրա պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Ըստ Transfermarkt պորտալի՝ Սպերցյանի շուկայական արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։