Իսպանիայի Լա lիգայի 2025/26 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 17-ին, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։
«Բարսելոնան» տիտղոսի պաշտպանությունը կսկսի «Մալյորկայի» դեմ արտագնա խաղով, իսկ փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալ» տանը կընդունի «Օսասունային»:
Առաջին տուրի մյուս հանդիպումներն են՝
Մրցաշրջանի առաջին Էլ Կլասիկոն կկայանա հոկտեմբերի 26-ին՝ Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, իսկ պատասխան հանդիպումը՝ 2026 թվականի մայիսի 10-ին՝ վերանորոգված «Կամպ Նոուում»։ Խաղերի ամբողջական ժամանակացույցը հասանելի է Լա Լիգայի պաշտոնական կայքում։