«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնության 1/8-րդ եզրափակիչում սաուդական «Ալ-Հիլալից» կրած պարտությունը (3:4)։
«Փլեյ-օֆֆ փուլում բոլոր խաղերն էլ դժվար են։ Մենք թույլ տվեցինք մեր մրցակիցներին խաղալ՝ միաժամանակ առջևում ունենալով բազմաթիվ հնարավորություններ։ Այս խաղում մենք լավ էինք, բայց նրանց դարպասապահը մի քանի անհավանական սեյվ կատարեց։ Ես այլևս ասելու բան չունեմ», – իսպանացի մարզչի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Մրցաշարի քառորդ եզրափակչում «Ալ-Հիլալը» կհանդիպի բրազիլական «Ֆլումինենսեի» հետ, որը պայքարից դուրս թողեց Միլանի «Ինտերին»։