Մադրիդի «Ռեալի» աջ պաշտպան Դանի Կարվախալը վստահորեն հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին իր պատրաստակամության մասին:
«Ես լավ գիտեմ իմ հնարավորությունները: Եթե խաղադաշտ դուրս գամ, կխաղամ լիարժեք նվիրումով: Ես չեմ վախենում խաղալուց և պատրաստ եմ ամբողջությամբ տրվել խաղին: Մինչ այսպիսի լուրջ վնասվածք չստանաս, դժվար է պատկերացնել դրա բարդությունը: Վնասվածքը ստացա կարիերայիս հասուն փուլում:
Ինձ աջակցել են ընտանիքս և երեխաներս: Սկզբից մինչև վերջ քայլ առ քայլ անցա այս ճանապարհը: Գրեթե ինը ամիս է անցել, և հիմա պատրաստ եմ վերադառնալ դաշտ», – ասել է Կարվախալը:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հոկտեմբերին «Վիլյառեալի» դեմ խաղում Դանին վնասել էր աջ ծնկի խաչաձև կապանները, արտաքին կողմնային կապանը և ծնկի ետնամկանային ջիլը: