«Ռոմայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ առաջին թիմի բոլոր խաղացողները, ինչպես նաև մարզչական շտաբը մինչև մրցաշրջանի ավարտը հրաժարվել են իրենց ամբողջ աշխատավարձերձերից:
Ֆուտբոլիստները նման քայլի են դիմել այն պատճառով, որ ակումբը ֆինանսական դժվարություններ ունի ճգնաժամի պայմաններում`կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռոմայի» խաղացողներն ու մարզիչները ավելի քան 200 հազար եվրո են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին: Ինչպես նաև «Ռոման» հայտարարել էր 500 մարզաշապիկների թողարկման մասին, որոնց վաճառքից ստացված հասույթը կօգտագործվի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: