«Ռոման» հայտարարել է 500 մարզաշապիկների թողարկման մասին, որոնց վաճառքից ստացված հասույթը կօգտագործվի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
Մարզաշապիկներն այսօր հասանելի կլինեն ակումբային խանութում: Մեկ կոմպլեկտի գինը 192,7 եվրո է: Կվաճառվի հիմնական 350 մարզաշապիկ և պահուստային՝ 150: Նրանցից յուրաքանչյուրը համարակալվելու է, իսկ յուրաքանչյուրի վրա գրված կլինի «ASSIEME», ինչը նշանակում է «միասին»:
«Ռոմայի» տնօրեն Ֆրանչեսկո Կալվոն կիսել է իր կարծիքը այս ակցիայի մասին.
«Մենք սկսեցինք այս արշավը` երկրպագուներին ցույց տալու համար, որ մենք նրանց կողքին ենք, չնայած խաղերի բացակայությանը»: