Օրեր առաջ հայտարարվեց, որ Լոնդոնի «Արսենալի» երիտասարդ պաշտպան Մայլս Լյուիս-Սկելին երկարաձգել է գործող պայմանագրի ժամկետը «զինագործների» հետ մինչև 2030 թվականը:
Ըստ The Times-ի՝ այս տարվա սկզբին անգլիացու հետ կապ է հաստատել Մադրիդի «Ռեալը»՝ հույս ունենալով պայմանագիր կնքել 18-ամյա ֆուտբոլիստի հետ ազատ գործակալի կարգավիճակով։
Սակայն բանակցությունները հենց սկզբնական փուլից առաջընթաց չեն ունեցել, քանի որ Մայլսը վճռական է եղել շարունակել ելույթները լոնդոնյան ակումբի կազմում։
Նշվում է, որ Մայլս Լյուիս-Սկելին այժմ դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը իր տարիքային խմբում։
























































