«Լիվերպուլը» իր պաշտոնական կայքում հայտարարել է դարպասապահ Ֆրեդի Վուդմանի հետ պայմանագիր կնքելու մասին։
Դարպասապահը նախորդ մրցաշրջանում խաղացել է Չեմպիոնշիփի՝ «Պրեստոն Նորթ Էնդի» ակումբի կազմում և միացել է «կարմիրներին» որպես ազատ գործակալ։ Վուդմանը կլինի «մերսիսայդցիների» երրորդ դարպասապահը՝ Ալիսոն Բեքերի և Գիորգի Մամարդաշվիլիի հետ միասին։
Անցած մրցաշրջանում 44 խաղում Վուդմանը բաց է թողել 48 գոլ և 17 խաղում դարպասը պահել է անառիկ։ Ֆուտբոլիստը նախկինում խաղացել է նաև «Նյուքասլի», «Աբերդինի», «Սուոնսիի», «Բորնմութի» և այլ ակումբների կազմում։