Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան վերադառնում է ֆուտբոլ։ Նա երկար ժամանակ որակազրկված էր հակադոպինգային կանոնները խախտելու պատճառով, և որակազրկման ժամկետը ավարտվել է 2025 թվականի մարտին։
32-ամյա ֆուտբոլիստը մոտ է նոր ակումբ տեղափոխվելուն։ Ըստ Le Parisien-ի՝ Պոգբան շուտով պայմանագիր կկնքի «Մոնակոյի» հետ։ Բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնության են եկել երկամյա պայմանագրի շուրջ։
Նշվում է, որ Պոլը լուրջ զիջումների է գնացել ֆինանսական հարցերում։ Ակնկալվում է, որ «Մոնակոն» առաջիկա օրերին պաշտոնապես կհայտարարի Պոգբայի տրանսֆերի մասին։