Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն «Ալ-Հիլալի» հետ ակումբների աշխարհի առաջնության (1:1) խաղից հետո քննարկում է անցկացրել հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի համաձայն՝ իսպանացի մասնագետը նշել է, որ բրազիլացի ֆուտբոլիստը միշտ չէ, որ խաղադաշտում կատարում է իր առաջադրանքները, մասնավորապես՝ մրցակցի վրա ճնշում գործադրելու առումով: Ալոնսոն խնդրել է Վինիսիուսին կենտրոնանալ թիմային խաղի վրա և խուսափել առանց գնդակի պասիվությունից:
Հաղորդվում է, որ «սերուցքայինների» նոր մարզիչը գիտակցում է Վինիսիուսի խաղը ավելի թիմային դարձնելու բարդությունը, սակայն վստահ է, որ դա հաջողելու դեպքում զգալիորեն կուժեղացնի «Ռեալի» խաղը:
Հիշեցնենք, որ «Ռեալը» Ալոնսոյի նշանակման մասին հայտարարել էր մայիսի 25-ին: