Հայտնի են դարձել Բիլբաոյի «Ատլետիկի» իսպանացի հարձակվող Նիկո Ուիլյամսի և «Բարսելոնայի» միջև հնարավոր պայմանագրի մանրամասները։
Ըստ Foot Mercato-ի՝ «Բարսելոնան» նախնական համաձայնության է հասել ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի պայմանների շուրջ։ Պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 22-ամյա իսպանացին «Բարսելոնային» միանալու դեպքում կվաստակի տարեկան 12 միլիոն եվրո։
Ավարտված մրցաշրջանում Ուիլյամսը բասկյան ակումբի կազմում մասնակցել է 45 խաղի, խփել է 11 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։