Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը Realmadrid TV-ին տված հարցազրույցում խոսել է Աշխարհի ակումբային առաջնությունում հաջողություն գրանցելու թիմի նպատակների և Ֆլորիդայում ընթացող նախապատրաստական հավաքի մասին։
«Մենք մեծ ցանկություն ունենք նվաճելու այս առաջին Աշխարհի ակումբային գավաթը։ Դա միակ տիտղոսն է, որը «Ռեալը» դեռ չի նվաճել։ Մարդիկ երբեք չեն մոռանում առաջինը, և մենք պատրաստ ենք դրա համար։
Երեկ երեկոյան ժամանեցի ԱՄՆ։ Տեսա ընկերներիս, ում վաղուց չէի հանդիպել։ Շատ ուրախ եմ և պատրաստ եմ հարմարվելու գրաֆիկին, շոգ կլիմային և մնացած ամեն ինչին։ Մարզումները ինտենսիվ են, բայց այսօր մի փոքր ավելի հանգիստ էր՝ ճանապարհորդության պատճառով։ Մարզչի հետ արդեն խոսել եմ։ Շատ ուրախ եմ և պատրաստ՝ նրա գլխավորությամբ նոր նվաճումների հասնելու։
Դեռ շատ չեմ շփվել նորեկների հետ, բայց ուրախ եմ, որ նրանք եկել են ուժեղացնելու թիմը։ Հուսով եմ՝ նրանք հաջողությամբ կինտեգրվեն։ Խաղը կայանալու է ցերեկը՝ ժամը երեքին, և շատ շոգ է լինելու։ Մենք պետք է պատրաստ լինենք, քանի որ դա իսկապես բարդ է», — բրազիլացու խոսքն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը։
Աշխարհի ակումբային առաջնությունը մեկնարկել է հունիսի 14-ին ԱՄՆ-ում։ «Ռեալը» իր առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 18-ին, Երևանի ժամանակով 23։00-ին՝ մրցելով Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» հետ։
























































