«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտնել է, որ թիմի պաշտպան Ժիրայր Մարգարյանը երկարաձգել է իր պայմանագիրը։ Նա թիմում կմնա մինչև 2027 թվականի հունիսը։
«Նա մնում»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:
Մարգարյանը «Ուրարտու» է վերադարձել անցյալ տարի՝ Ուկրաինայի «Վերես» ակումբում խաղալուց հետո։ Անցած մրցաշրջանում նա կայուն խաղ է ցույց տվել՝ մասնակցելով ավելի քան 40 խաղի և խփելով 2 գոլ։
Ժիրայրը նաև Հայաստանի ազգային հավաքականում խաղալու փորձ ունի: