«Տոտենհեմի» նոր մարզիչ Թոմաս Ֆրանկը, որը նախկինում գլխավորել է «Բրենտֆորդը», ցանկանում է իր նախկին թիմի երեք ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել։
Այս մասին հաղորդում է Guardian-ը։
Աղբյուրը պնդում է, որ Ֆրանկը ցանկանում է «Բրենտֆորդից» վերցնել ոչ միայն Բրայան Մբեումոյին, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, այլև հարձակվող Յոհան Վիսային։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ լոնդոնյան ակումբը հետաքրքրված է նաև Միկել Դամսգորի ծառայություններով։