«Մոնակոն» բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի շուրջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը 32-ամյա ֆրանսիացուն առաջարկել է երկամյա պայմանագիր։
Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 29-ին Պոգբան որակազրկվել էր 4 տարով դոպինգի կանոնները խախտելու համար՝ իր օրգանիզմում բարձր տեստոստերոնի մակարդակ հայտնաբերելու պատճառով։ Սակայն 2024 թվականի հոկտեմբերին որակազրկման ժամկետը կրճատվել էր մինչև 18 ամիս և ավարտվել 2025 թվականի մարտին։
Պոգբայի վերջին ակումբը «Յուվենտուսն» էր, որը խզել էր նրա պայմանագիրը 2024 թվականի դեկտեմբերին։