Այսօր՝ հունիսի 13-ին Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հայտարարել է նոր տրանսֆերի մասին։
«Արքայական» ակումբը ձեռք է բերել 17-ամյա արգենտինացի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյին։ «Ռիվեր Փլեյթի» ակադեմիայի սանը ստորագրել է վեցամյա պայմանագիր՝ մինչև 2031 թվականի հունիսը։
Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 63.2 միլիոն եվրո։ Ինչպես սպասվում է, Մաստանտուոնոն «Ռեալին» կմիանա օգոստոսի 14-ին՝ ՖԻՖԱ-ի աշխարհի ակումաբյին առաջնության ավարտից հետո։
«Ռիվեր Փլեյթի» կազմում 17-ամյա խաղացողն անցկացրել է 61 հանդիպում՝ խփելով 10 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։