Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է Esports World Cup կիբերսպորտի առաջնության գլոբալ դեսպան։ Այս մասին հայտնել է մրցաշարի մամուլի ծառայությունը։
Esports World Cup-ը տեղի կունենա Էր-Ռիյադում՝ հուլիսի 7-ից օգոստոսի 24-ը։ Մրցաշարը կանցկացվի մի շարք կիբերսպորտային կարգերում, իսկ մրցանակային ֆոնդը կկազմի 70 միլիոն դոլար։
«Ողջունում ենք Կրիշտիանու Ռոնալդուին որպես Esports World Cup-ի գլոբալ դեսպան։ Լինելով բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ նա իր խաղով միավորել է մարդկանց», — նշված է հայտարարությունում։
«Հպարտ եմ, որ որպես դեսպան մասնակցում եմ այս կիբերսպորտի առաջնությանը և կաջակցեմ այն կիբերսպորտսմեններին, ովքեր առանձնանում են իրենց հմտություններով ու ոգեշնչում են նոր սերունդ», — գրել է Ռոնալդուն սոցիալական ցանցերում։