Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան խոսել է Ազգերի լիգայի եզրափակչի Պորտուգալիայի հետ հանդիպմանը (2:2, 3:5 11 մետրանոց) չիրացրած 11 մետրանոցի մասին։
«Ես շնորհակալ եմ մարզչին։ Հասկանալի է, որ 11 մետրանոցը վատ իրացրի, կարող էի ավելի լավ անել, բայց հիմա ոչինչ փոխել հնարավոր չէ։ Մնում է միայն ափսոսալ և տուն գնալ. ես ոչինչ չեմ կարող անել։
Ես չեմ լացել, չնայած ուզում էի։ Կյանքում դու պետք է զարգանաս։ Վերջերս մենք հնարավորություն ունեցանք հաղթելու, և այն բաներից մեկը, որ մենք՝ մարդիկ, գիտենք անել, սովորելն է», — Մորատայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Այս պահին կարող եմ մտածել միայն հանդիպման ընթացքում տեղի ունեցածի մասին, բայց կա որոշակի հավանականություն, որ սեպտեմբերին չեմ վերադառնա ազգային հավաքական», — Մորատայի խոսքերն է մեջբերում As-ը։