Աշխարհի երկրորդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Քորի Գաուֆը սոցիալական ցանցերում կիսվել է իր գրառմամբ, որը նա գրել էր 2021 թվականի հունիսի 8-ին՝ Ֆրանսիայի բաց առաջնության մասին։
Ռոլան Գարոս 2025-ի եզրափակչում նա 6:7 (5:7), 6:2, 6:4 հաշվով հաղթել է համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջատար, բելառուս Արինա Սաբալենկային։
«Երեկ գիշեր երազ տեսա, որ կհաղթեմ Ֆրանսիայի բաց առաջնությունում, եթե դա ճիշտ լինի կամ եթե դա տեղի ունենա այս տարի Ֆրանսիայի բաց առաջնությունում, բայց դա երազ էր», — գրված էր 2021 թվականի գրառման մեջ։
Գաուֆը նաև լուսանկար է հրապարակել, որտեղ թղթի վրա գրել է. «Ես կհաղթեմ Ռոլան Գարոս 2025-ը»։
«Մի՛ ուշադրություն դարձրեք իմ ձեռագրին, բայց ես տեսա, թե ինչպես է Գաբրիել Թոմասը դա անում։ Ես էլ պետք է նույնը անեի», — լուսանկարը մակագրել է Գաուֆը։ 21-ամյա Քորի Գաուֆը դարձել է առաջին ամերիկուհին, որը 10 տարվա ընթացքում հաղթել է Ռոլան Գարոսը։