Ալժիրցի պաշտպան Ռայան Աիտ-Նուրին գրեթե ավարտել է իր տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի»։
Ինչպես գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 23-ամյա ֆուտբոլիստը հաջողությամբ անցել է բժշկական զննումը և կիրակի օրը պայմանագիր կկնքի ակումբի հետ։
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթին» համաձայնության է եկել «Վուլվերհեմփթոնի» հետ 40 միլիոն եվրոյի դիմաց տրանսֆերի շուրջ։
Անցյալ մրցաշրջանում «Վուլվերհեմփթոնի» ֆուտբոլիստը մասնակցել է Պրեմիեր լիգայի 37 հանդիպման՝ խփելով 4 գոլ և 7գոլային փոխանցում կատարելով թիմակիցներին։