Լոնդոնի «Տոտենհեմը» մոտենում է նոր մարզիչ նշանակելուն՝ փոխարինելու Էնջ Պոստեկողլուին, ով հեռացվել է թիմից երեկ:
Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» առաջնությունն ավարտեց 17-րդ տեղում, սակայն հաղթեց Եվրոպա լիգան ու նվաճեց ՉԼ-ի ուղեգիր ավստրալացի մարզչի գլխավորությամբ։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ «Տոտենհեմը» առաջընթաց է գրանցել «Բրենտֆորդի» մարզիչ Թոմաս Ֆրանկի հետ բանակցություններում: «Տոտենհեմի» ղեկավարությունը լավատեսորեն է տրամադրված և մոտ ապագայում պատրաստվում է պայմանագիր կնքել դանիացի մասնագետի հետ։
51-ամյա Ֆրանկը մարզում է «Բրենտֆորդը» 2018 թվականից։ Նրա թիմը նախորդ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում զբաղեցրեց 10-րդ տեղը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել «Տոտենհեմի» ֆուտբոլիստները դժգոհություն են հայտնել գլխավոր մարզիչ Պոստեկողլուի պաշտոնանկության կապակցությամբ․ մանրամասներն՝ այստեղ:
























































