«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ի իր էջում ցույց է տվել, թե ինչպես է անցկացնում առավոտը կարանտինում: Լուսանկարում նա երեխաների ու կնոջ՝ Ջորջինայի հետ է անկողնում.
«Օրը սկսելու լավագույն միջոցը»,- գրել է Ռոնալդուն:
Ռոնալդուն կարանտինն անցկացնում է Մադեյրա կղզու իր առանձնատանը: Իտալիայի առաջնությունը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով:
Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը Մադրիդի «Ռեալից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 117 մլն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում 35-ամյա հարձակվողն Ա Սերիայի 22 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 21 գոլի հեղինակ: