Անգլիական «Սանդերլենդ» ակումբը հայտարարել է «Ռոմայից» կիսապաշտպան Էնցո Լե Ֆեի ամբողջական տրանսֆերը գնելու մասին։
Լե Ֆեն մեկ տարի առաջ վարձավճարով տեղափոխվել էր «Սանդերլենդ»։
Անցյալ մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 28 հանդիպում՝ խփելով մեկ գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։
Ըստ լուրերի՝ «Սանդերլենդը» պարտավոր էր գնել Էնցոյի տրանսֆերը Պրեմիեր լիգա վերադառնալու դեպքում, ուստի այս պայմանը կատարվել է։ Հիշեցնենք, որ Չեմպիոնշիփում անցած մրցաշրջանի արդյունքներից հետո «Սանդերլենդը» կարողացավ վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա՝ մի քանի տարվա բացակայությունից հետո։