«Բրենտֆորդի» հարձակվող Բրայան Մբեումոն համաձայնել է միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», հաղորդում է The Athletic-ը։
Աղբյուրի տվյալներով՝ 25-ամյա կամերունցին ցանկանում է շարունակել իր կարիերան մանչեսթրյան ակումբում։
Հարձակվողի պայմանագիրը «Բրենտֆորդի» հետ ուժի մեջ է մինչև հաջորդ տարվա ամառը։
Անցած մրցաշրջանում Մբեումոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, խփել 20 գոլ և կատարել ինը գոլային փոխանցում։
Նշվում է, որ Մբեումոյով հետաքրքրված են նաև «Արսենալը», «Նյուքասլը» և «Տոտենհեմը», սակայն ֆուտբոլիստը նախապատվությունը կտա «Մանչեսթեր Յունայթեդին», եթե ակումբները համաձայնության գան տրանսֆերի շուրջ․ գործարքի արժեքը գնահատվում է 50 մլն ֆունտ։