Պորտուգալացի կիսապաշտպան Դարիո Էսուգուն միացել է «Չելսիին», հայտնում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։
Լոնդոնյան ակումբը հայտարարել է 20-ամյա հենակետային կիսապաշտպանի տրանսֆերի և նրա հետ մինչև 2033 թվականը պայմանագիր կնքելու մասին։
«Սպորտինգը» կիսապաշտպանի տրանսֆերի համար կստանա 22.27 միլիոն եվրո։
Էսուգուն այս մրցաշրջանում վարձակալությամբ հանդես է եկել «Լաս Պալմասում» և անցկացրել է 27 հանդիպում։