«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է Ռայան Չերկիի հետ, ով շուտով կարող է դառնալ ակումբի նորեկը։
«Քաղաքաբնակները» բանակցություններ են վարում «Լիոնի» 21-ամյա ֆուտբոլիստի հետ։
Հավանական գործարքի արժեքը գնահատվում է մոտ 40 միլիոն եվրո։ Տրանսֆերը պետք է կայանա մինչև ակումբային Աշխարհի առաջնության մեկնարկը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքով՝ Գվարդիոլան վերջերս անձամբ խոսել է կիսապաշտպանի հետ։ Ակումբի ղեկավարությունը ֆրանսիացու և նրա ներկայացուցիչների հետ քննարկել է նաև պայմանագրի պայմանները, ֆուտբոլիստի դերը նախագծում և այլ մանրամասներ։