Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրություն է ցուցաբերում «Վուլվերհեմփթոնի» 23-ամյա պաշտպան Ռայան Աիտ-Նուրիի նկատմամբ։
Այս մասին հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «քաղաքաբնակների» ղեկավարությունը լավատեսորեն է տրամադրված, չնայած այն հանգամանքին, որ «Վուլվսում» կնախընտրեին, որ Աիտ-Նուրին նոր պայմանագիր կնքեր և մնար ակումբում։
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթին» տրանսֆերը գնահատում է 35-40 միլիոն եվրո։ «Վուլվսը» ցանկանում է ստանալ մոտ 60 միլիոն եվրո։ Անցած մրցաշրջանում Աիտ-Նուրին մասնակցել է բոլոր մրցաշարերի 41 հանդիպման, որոնցում խփել է հինգ գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։
Օրերս «Վուլվսի» առաջատարներից մեկը՝ Մատեուշ Կունյան տեղափոխվեց Մանչեսթեր, բայց ոչ «Ման Սիթի», այլ՝ ՄՅՈՒ։