«Մանչեսթեր Յունայթեդի» աշխատակազմում ընդգկված է եղել մարմնի լեզվի մասնագետ։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։
Խորհրդատուին ակումբ էր հրավիրել «կարմիր սատանաների» նախկին մարզիչ Էրիկ տեն Հագը, որպեսզի նա օգնի ֆուտբոլիստներին՝ մրցակիցների միմիկայից ու շարժումներից հասկանալու, թե ինչպես գործել 11-մետրանոցների ընթացքում։ Այդ աշխատանքը միտված էր բարձրացնելու խաղացողների վստահությունը՝ թե՛ հարվածելիս, թե՛ հարվածը հետ մղելիս։
Այս մասնագետը տարեկան վաստակում էր £175,000։ Համագործակցությունը արդյունք տվեց. «ՄՅՈՒ»-ն 11-մետրանոցների սերիայում հաղթեց «Բրայթոն»-ին և «Կովենթրի Սիթիին»։ Վերջիններիս նկատմամբ հաղթանակը մանչեսթերյաններին դուրս բերեց Անգլիայի գավաթի եզրափակիչ, որը նրանք հաղթեցին։ Ակումբը դուրս եկավ եվրագավաթներ և այդ ճանապարհով ստացված եկամուտով արդարացրեց մասնագետի աշխատանքի ներդրումը։
Այդ ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարությունը աջակցեց տեն Հագին՝ համարելով, որ համագործակցությունն օգտակար է։ Իսկ ակումբի նոր համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը կարծում է, որ անհրաժեշտ է մանրամասն վերլուծել ակումբի եկամուտներն ու ծախսերը՝ հասկանալու համար, արդյոք նման խորհրդատուի ներգրավումը արդարացված է։