Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) չեղարկել է ֆրանսիական «Լիոն» ակումբի վրա դրված արգելքը, որը խոչընդոտում էր նոր խաղացողների գրանցմանը։
Ավելի վաղ ակումբին արգելվել էր նոր ֆուտբոլիստներ գրանցել երեք տրանսֆերային պատուհանների ընթացքում՝ 2238,36 եվրո պարտքի պատճառով։
Ըստ L’Équipe-ի՝ «Լիոնը» արագորեն մարել է պարտքը, ինչի արդյունքում ՖԻՖԱ-ն վերացրել է սահմանափակումները։
Պարտքը ձևավորվել էր հաշվարկված տոկոսների հետևանքով, որոնք կապված էին հարձակվող Ամին Սառիի՝ Նիդեռլանդների «Հերենվեն» ակումբից «Լիոն» տեղափոխության հետ, որը տեղի էր ունեցել 2023 թվականի հունվարին։