«Ֆիորենտինայի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան կարող է կարիերան շարունակել ֆրանսիական Լիգա 1-ում: Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Ռոմանոյի հաղորդմամբ՝ «Մոնակոն» հետաքրքրություն է ցուցաբերում իսպանացի դարպասապահի հետ պայմանագիր կնքելու հարցում։ Միևնույն ժամանակ, «Ֆիորենտինան» ցանկանում է Դավիդին պահել իր կազմում։
«Մանուշակները» պատրաստ են նրան նոր պայմանագիր առաջարկել, որը նախատեսված կլինի մինչև 2028 թվականի կեսերը։ 2024/2025 մրցաշրջանում Դե Խեան իտալական ակումբի կազմում մասնակցել է 42 խաղի, 11-ում անառիկ պահելով սեփական դարպասը։