«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն մոտ է տեղափոխությանը Ա Սերիայի նորանշանակ չեմպիոն «Նապոլի»։ Ինչպես հաղորդում է հեղինակավոր լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, կողմերը արդեն հասել են համաձայնության տրանսֆերի բոլոր առանցքային կետերի շուրջ։
Ըստ աղբյուրի՝ բելգիացի ֆուտբոլիստի փաստաբանները կարգավորում են վերջին հարցերը, իսկ Դե Բրույնեի ընտանիքն արդեն պատրաստվում է տեղափոխությանը։ Մասնավորապես, Նեապոլում ընտրվել է տուն, իսկ երեխաների համար՝ դպրոց։
Հիշեցնենք, որ «Նապոլին» 2024/25 մրցաշրջանում դարձավ Իտալիայի Ա Սերիայի չեմպիոն՝ ընդամենը մեկ միավորով գերազանցելով Միլանի «Ինտերին»։