Լոնդոնի «Արսենալի» և Չեխիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Թոմաշ Ռոսիցկին հոսպիտալացվել է սրտի հետ կապված խնդիրներով։
Պրահայի «Սպարտայի» ներկայիս մարզական տնօրենը վերակենդանացման բաժանմունք է տեղափոխվել անցյալ երեքշաբթի։ Վիրահատության կարիք չի եղել, և Ռոսիցկին անցյալ շաբաթվա վերջին դուրս է գրվել հիվանդանոցից՝ տանը բուժումը շարունակելու նպատակով։
«Որպես խաղացող և որպես մարզական տնօրեն, ես սովոր եմ լիովին ներգրավված լինել ամեն ինչում։ Ես աշխատել եմ 100 տոկոսով՝ առանց շուրջս նայելու։ Այս իրավիճակը ցույց տվեց ինձ, որ ես պետք է ավելի լավ հոգ տանեմ իմ մասին։ Դժբախտաբար, վատ սնունդը, ֆիզիկական վարժությունների պակասը և ընտանիքիս վերաբերմունքը իմ ներկայիս խնդրի նկատմամբ ինձ տարան հիվանդանոց։
Լավ լուրն այն է, որ ես պետք է լիովին ապաքինվեմ, բայց իմ ներկայիս վիճակը թույլ չի տալիս ինձ կատարել այնպիսի կարևոր աշխատանք, ինչպիսին է «Սպարտայի» մարզական տնօրենի պաշտոնը։ Ես կշարունակեմ կապ պահպանել իմ գործընկերների հետ, մենք միշտ աշխատել ենք որպես թիմ։ «Մենք պատրաստեցինք ծրագիր, ուրվագծեցինք ուղի և ռազմավարություն, սահմանեցինք գործընթացներ»,- ասաց Ռոսիցկին։