Tuttomercato-ն հաղորդում է, որ «Նապոլին» հետաքրքրված է ՊՍԺ-ի վինգեր Կանգ Ին Լիի ծառայություններով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վերջինս ցանկանում է լքել ակումբը, ՊՍԺ-ն ևս դեմ չէ վաճառել նրա տրանսֆերը՝ համապատասխան առաջարկի դեպքում։
«Նապոլիի» տնօրեն Ջովանի Մաննան ուշադիր հետևում է իրավիճակին և պատրաստ է Լիին հրավիրել Նեապոլ։
Լիի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալը», «Տոտենհեմը», «Նոթինգհեմը» և ՄՅՈւ-ն։